Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նիկոլ Փաշինյան. Շատ դժվար է ընտրություն կատարել բարեկամի և բարեկամի միջև

Նիկոլ Փաշինյան. Շատ դժվար է ընտրություն կատարել բարեկամի և բարեկամի միջև
11.04.2019 | 23:50

Ինձ համար շատ տարօրինակ է՝ ինչպե՞ս են մարդիկ խաղաղության համար հիմնադրված ամբիոններն օգտագործում պատերազմներ հրահրելու, դրանք ավելի դաժան, ավելի սուր դարձնելու համար` այսօր ԵԽԽՎ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, ինչու՞ է Հայաստանը դեմ քվեարկել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան դատապարտող բանաձևին ու հարցին, թե ու՞մ է պատկանում Ղրիմը։

«Ես, այսպես ասած, նոր եմ ստանձնել երկրի ղեկավարի պարտականությունները, նախկինում պատգամավոր եմ եղել և ինձ համար երբեմն շատ տարօրինակ է, թե ինչպես են մարդիկ խաղաղության համար հիմնադրված ամբիոններն օգտագործում պատերազմներ հրահրելու, պատերազմներն ավելի դաժան ու ավելի սուր դարձնելու, հակամարտություններն ավելի սուր դարձնելու համար։ Ես կարծում եմ, որ պետք է մնալ երկխոսության տրամաբանության մեջ՝ բոլոր դեպքերում», - ասաց Ն.Փաշինյանը: «Աշխարհում չկա որևէ կոնֆլիկտ, որ ես մտածեմ, որ ճիշտ է այդ կոնֆլիկտը լուծել իրար նկատմամբ բռնություն գործադրելով և նաև միջազգային հարթակներն ու ամբիոնները պետք է օգտագործել այս տրամաբանությամբ։ Մենք փորձում ենք ամեն ինչ անել, փորձում ենք, որովհետև ես վստահ չեմ, որ միշտ է հաջողվում։ Շատ դեպքերում մենք մի իրավիճակի մեջ ենք, երբ կոնֆլիկտների ու գծերի երկու կողմերում մեր բարեկամներն են։ Շատ դժվար է ընտրություն կատարել բարեկամի և բարեկամի միջև, երբեմն ստիպված ես լինում այնպիսի ընտրություն կատարել, բայց մեր ընտրությունը՝ գլոբալ ընտրությունը, խաղաղությունն է, երկխոսությունը, կայունությունը և զագացումը», - ասաց ՀՀ վարչապետը:

Դիտվել է՝ 332

Մեկնաբանություններ