Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Զելենսկին դիմել է հետխորհրդային պետություններին

Զելենսկին դիմել է հետխորհրդային պետություններին
23.04.2019 | 02:27

Ապրիլի 21-ին Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ձայների մեծամասնությունը ստացած շոումեն, հումորիստ Վլադիմիր Զելենսկին էքզիթ-փոլերի արդյունքների հրապարակումից հետո դիմել է հետխորհրդային պետություններին: «Ես դեռևս պաշտոնապես նախագահ չեմ, և որպես Ուկրաինայի քաղաքացի՝ կարող եմ ասել հետխորհրդային բոլոր երկրներին՝ նայեք մեզ, ամեն ինչ հնարավոր է»,-Զելենսկիի խոսքը մեջբերում է vz.ru-ն:

Դիտվել է՝ 370

Մեկնաբանություններ