Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մարշալ Հաֆթարի բանակը հայտարարել է Տրիպոլիում ռազմական գործողությունների երկրորդ փուլի մասին

Մարշալ Հաֆթարի բանակը հայտարարել է Տրիպոլիում ռազմական գործողությունների երկրորդ փուլի մասին
23.04.2019 | 15:49

Մարշալ Հաֆթարի գլխավորությամբ գործող Լիբիական ազգային բանակը հայտարարել է Տրիպոլիում ռազմական գործողությունների երկրորդ փուլի մասին՝ տեղեկացնում է Al-Wasat-ը` մեջբերելով Լիբիական ազգային բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Ալ-Միսմարիի հայտարարությունը:


Երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Լիբիական ազգային բանակն ապահովել է տարածքների անվտանգությունը և սահմանել ազգային համաձայնության կառավարության հիմնական և երկրորդային դիրքերը: Ալ-Միսմարին նշել է, որ սկսվում է Տրիպոլիի հարձակման երկրորդ փուլը` հետևակային ուժերի կիրառմամբ:

Դիտվել է՝ 569

Մեկնաբանություններ