Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արթուր Վանեցյան. Որևէ խնդիր չեմ տեսնում, որ Սանասարյանի գործը ԱԱԾ վարույթից տեղափոխվի ՀՔԾ

Արթուր Վանեցյան. Որևէ խնդիր չեմ տեսնում, որ Սանասարյանի գործը ԱԱԾ վարույթից տեղափոխվի ՀՔԾ
27.04.2019 | 10:41

Որևէ խնդիր չեմ տեսնում, որ Դավիթ Սանասարյանի գործը ԱԱԾ վարույթից տեղափոխվի ՀՔԾ վարույթ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Տեղյակ եմ, որ պարոն Սանասարյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին՝ խնդրելով տեղափոխել վարույթը ՀՔԾ, և, անկեղծ ասած, որևէ խնդիր չեմ տեսնում այդ տեղափոխման հետ կապված, որովհետև մեկ վայրկյան կասկած չունեմ, որ մեր քննիչներն աշխատում են օրենքի շրջանակներում», - ասաց Արթուր Վանեցյանը։

Հարցին՝ ինչո՞ւ ի սկզբանե քրգործը չի հարուցվել ՀՔԾ-ում, ԱԱԾ տնօրենն արձագանքեց. «Երբ քրեական գործը հարուցվել է, ի սկզբանե ոչ թե Դավիթ Սանասարյանին է մեղադրանք առաջադրվել, այլ քրեական գործը հարուցվել է «Զորաշեն» ՍՊԸ-ի անօրինականությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու հիման վրա։ Այդ ժամանակ քրգործով անցնող անձը ՀՔԾ-ի սուբյեկտ չէր հանդիսանում»։

Դիտվել է՝ 331

Մեկնաբանություններ