Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Գարո Փայլանը Թուրքիայի Պետական արխիվում Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերի վերաբերյալ հարցում է ուղղել Էրդողանի օգնականին

Գարո Փայլանը Թուրքիայի Պետական արխիվում Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերի վերաբերյալ հարցում է ուղղել Էրդողանի օգնականին
27.04.2019 | 11:16

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանը Պետական արխիվում Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերի առկայության վերաբերյալ հարցում է ուղղել նախագահ Ռեջեփ Էրդողանի օգնական Ֆուաթ Օքթային. «Թուրքիայի Հանրապետության նախագահի օգնական Ֆուաթ Օքթային հղել ենք հետևյալ հարցումը` պատասխանի պահանջով.


Հանրապետության նախագահ Էրդողանի` Հայոց Մեծ Եղեռնի 104-րդ տարելիցի առթիվ 2019թ. ապրիլի 24-ի հայտարարության մեջ նշված է. «Մեր արխիվների դռները բաց են բոլոր նրանց առջև, որոնց նպատակն է բացահայտել ճշմարտությունը: Մենք գաղտնիք չունենք»: Այսպիսով, շեշտելով, թե բոլոր պետական արխիվները բաց են բոլոր ուսումնասիրողների առջև: Ուստի, հարցնում ենք` հայ ժողովրդի նկատմամբ գործած մարդկային հանցագործությունների ոճրագործներին դատելու նպատակով 1919-1922թթ. գործած Պատերազմական ատյանի ատենագրությունների ճակատագիրը: Ուսումնասիրողները հայտնում են, թե հիշյալ ատենագությունները հասանելի չեն իրենց:


Պատերազմական ատյանի ատենագրությունները պետական արխիվում չե՞ն գտնվում: Հիշյալ ատենագրություններն առաջին անգամ ե՞րբ են արխիվ մուտքագրվել: Ատենագրությունների տվյալները վերջին անգամ ե՞րբ և ո՞ր արխիվի գրացուցակի վրա էին: Որտե՞ղ են և ո՞ր արխիվի մեջ են պահված այս ատենագրությունները, եթե իրականության չեն համապատասխանում բնագրերի բացակայության կամ դրանց անհասանելիության վերաբերյալ պնդումները: Ուսումնասիրողները, որոնք «ուզում են բացահայտել ճշմարտությունը», ի՞նչ միջոցով պետք է կարողանան հասնել այդ ատենագրություններին»:

Դիտվել է՝ 298

Մեկնաբանություններ