Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արայիկ Հարությունյան. Կապանում ենք` նշելու Քաղաքացու օրը

Արայիկ Հարությունյան. Կապանում ենք` նշելու Քաղաքացու օրը
27.04.2019 | 13:35

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով հայտնել է. «Քաղաքացու օրը նշելու համար եկել եմ Կապան։ Վաղը շատ հետաքրքիր միջոցառումներ են նախատեսված՝ և՛ տոնակատարություններ, և՛ լուրջ քննարկումներ։ Այսինքն՝ ուրախությունը, տոնախմբությունը և լուրջ քննարկումները միախառնված են։ Պետք է այդ օրը մեր իրավունքների, նոր հնարավորությունների մասին խոսենք։ Պետք է լավ տոնենք Քաղաքացու օրը, քաղաքացու հաղթանակի օրը»։

Դիտվել է՝ 407

Մեկնաբանություններ