Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հայաստանի ներկայացուցիչը հաղթել է Լոնդոնում անցկացված «Միսս ԽՍՀՄ» գեղեցկության մրցույթում

Հայաստանի ներկայացուցիչը հաղթել է Լոնդոնում անցկացված «Միսս ԽՍՀՄ» գեղեցկության մրցույթում
28.04.2019 | 22:08

Լոնդոնում կայացել է MISS USSR UK 2019 գեղեցկության մրցույթը, որին մասնակցում են գեղեցկուհիներ նախկին խորհրդային երկրներից: Մրցույթի ինստագրամյան էջում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող 18-ամյա Անգելինա Չաբանյանը: Նա արժանացել է նաև «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Առաջին վիցե-Միսս ԽՍՀՄ ճանաչվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Քսենիա Օչերեդկոն, երկրորդ վիցե-Միսս ԽՍՀՄ դարձել է Ղազախստանը ներկայացնող Լաուրա Մուխտարը:

Դիտվել է՝ 470

Մեկնաբանություններ