Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հայաստանն արժևորում է Պորտուգալիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտահայտված դիրքորոշումը

Հայաստանն արժևորում է Պորտուգալիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտահայտված դիրքորոշումը
30.04.2019 | 14:31

Հայաստանն արժևորում է Պորտուգալիայի Ասամբլեայի (խորհրդարանի) կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտահայտված դիրքորոշումը և երախտապարտ է Հայոց ցեղասպանության զոհերին հասցեագրվող ցավակցությունների համար՝ հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն։ «Համաձայն ենք, որ հիշողությունը ժողովուրդների հաշտեցման և մարդկության հիմնարար արժեքների պաշտպանության կարևոր տարրն է»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Դիտվել է՝ 362

Մեկնաբանություններ