Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արդարադատության նախարարությունում քննարկվել է ԵՄ- ՀՀ համաձայնագրի ճանապարհային քարտեզը

Արդարադատության նախարարությունում քննարկվել է ԵՄ- ՀՀ համաձայնագրի ճանապարհային քարտեզը
30.04.2019 | 23:24

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր մասնակցել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի որոշ դրույթներին առնչվող կառավարություն-քաղաքացիական հասարակություն ամփոփիչ քննարկմանը: Փոխնախարար Քոչարյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է ճանապարհային քարտեզում ներառված արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների ոլորտների բարեփոխումների առնչությամբ նախատեսվող միջացառումները: Վիգեն Քոչարյանն ընդգծել է, որ ԵՄ իրավական ակտերի հետ տեղական օրենսդրության մոտարկման գործընթացում Արդարադատության նախարարությունը որոշել է գնալ հիմնարար փաստաթղթերի մշակման ու ամրագրման, այն է՝ մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարությունների ու գործողությունների ծրագրերի ընդունման ճանապարհով:


Դատաիրավական ոլորտում նախատեսվող գործընթացը ներկայացնելիս՝ փոխնախարարը նշել է, որ իրավական լուծումներին զուգահեռ ակտիվ քննարկվում են այդ բարեփոխումների ֆինանսական և նյութական ապահովման մեխանիզմները: Կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում Վիգեն Քոչարյանն անդրադարձել է հակակոռուպցիոն անկախ մարմնի ձևավորման հնարավորություններին, ընդգծել էլեկտրոնային կառավարման և էլեկտրոնային հաղորդակցության գործիքների ներդրման շարունակականության անհրաժեշտությունը՝ որպես լավագույն գործիքներ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում:

Դիտվել է՝ 478

Մեկնաբանություններ