Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ուկրաինայի ԿԸՀ-ն ճանաչել է Վլադիմիր Զելենսկու հաղթանակը

Ուկրաինայի ԿԸՀ-ն ճանաչել է Վլադիմիր Զելենսկու հաղթանակը
01.05.2019 | 13:51

Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես ճանաչել է Վլադիմիր Զելենսկու հաղթանակը նախագահական ընտրություններում: Ամփոփելով ապրիլի 21-ի քվեարկության արդյունքները, հանձնաժողովն արձանագրել է՝ քվեների ավելի քան 73 տոկոսը ստացել է դերասան, երգիծաբան Վլադիմիր Զելենսկին, որ մինչ այդ քաղաքականությամբ չէր զբաղվել։ Բացառությամբ Լվովի, Զելենսկին գործող նախագահին՝ Պյոտր Պորոշենկոյին, հաղթել է Ուկրաինայի բոլոր շրջաններում:

Դիտվել է՝ 287

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ