Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սամվել Ալեքսանյանը «որդեգրել է» Իմ քայլի պատգամավորներին

Սամվել Ալեքսանյանը «որդեգրել է» Իմ քայլի պատգամավորներին
01.05.2019 | 14:50

«Ժամանակը» գրում է. «Նախկին օլիգարխ Սամվել Ալեքսանյանին հաջողվել է լեզու գտնել ոչ միայն իշխանության բարձրագույն ներկայացուցիչների հետ: Նա չափազանց ուշադիր եւ հոգատար է այդ իշխանության միջին օղակի ներկայացուցիչների հանդեպ: Ալեքսանյանը որդեգրել է «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության առավել երեւացող պատգամավորներին: Վերջիններս հնարավորություն ունեն երեկոյան ուշ ժամերին այցելել Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում գտնվող բրենդային հագուստի խանութ եւ ընտրել «Ջիլի», «Ջեյնա» եւ այլ հայտնի ընկերությունների արտադրանք: Բնականաբար, վճարումները կատարում է Ալեքսանյանը»:

Դիտվել է՝ 383

Մեկնաբանություններ