Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Փարիզի Աստվածամոր տաճարն առաջարկում են վերականգնել 3D տպիչով

Փարիզի Աստվածամոր տաճարն առաջարկում են վերականգնել 3D տպիչով
01.05.2019 | 22:03

Մասերի արտադրման համար նախատեսվում է օգտագործել մոխիր, մանրացված կրաքարի, թանաքի և անօրգանական միացությունների խառնուրդ:
Հոլանդական Concr3De ընկերությունն առաջարկել է վերականգնել Փարիզի աստվածամոր տաճարը 3D տպիչի օգնությամբ՝ հաղորդում է Le Figaro- ն:
Տեխնոլոգիան կօգնի ժամանակ և միջոցներ խնայել: Օրինակ, 2,5-ից 5 000 եվրոյով հնարավոր կլինի մեկ օրում վերականգնել Գարգուլի արձանը։

Դիտվել է՝ 387

Մեկնաբանություններ