Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արթուր Դավթյան. Հայաստանում չկա որևէ քրեական գործ, որի հիմքում կարող է լինել քաղաքական ենթատեքստ

Արթուր Դավթյան. Հայաստանում չկա որևէ քրեական գործ, որի հիմքում կարող է լինել քաղաքական ենթատեքստ
02.05.2019 | 13:06

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, երբ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը զեկուցում էր 2018-ի գործունեության հաշվետվությունը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը բարձրացրեց քրեական գործերը ողջամիտ ժամկետներում քննելու իրավունքի խախտման հարցը։

«Այսօր մենք իրականում բոլորս, շահագրգռված լինելով կոնկրետ հանցագործության մեջ մեղադրվող անձանց դատապարտման հարցում, հասարակությունն ուզում է տեսնի պետության վերաբերմունքը։ Ես հիմա կոնկրետ անունները չեմ ուզում տալ, բայց չե՞ք գտնում, որ շատ երկար են ձգվում աղմկոտ դատավարությունները, ինչը հիմք է կարծելու, որ այդ դատավարությունների հիմքում կա քաղաքական ենթատեքստ», - հարցրեց պատգամավորը։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ընդունեց, որ խնդիր կա, ասաց, որ քրեական գործերով քննությունները և նախաքննական մարմինների, և դատարանների կողմից երկար են տևում և խախտվում է գործը ողջամիտ ժամկետներում քննելու իրավունքը։

«Ամեն քրեական գործի քննության ձգձգում ունի իր պատճառները՝ մի քննիչ լավ է աշխատում, մյուսը օպերատիվ է, բայց այդ ձգձգմանը նպաստում է մեկ այլ խնդիր՝ մեր երկրում փորձաքննությունների կիրառման վիճակը։ Մենք նաև փորձագետների խնդիր ունենք, հիմնարկների ռեսուրսների համալրվածության խնդիր։ Բայց այն, որ այդ ձգձգումը կարող է կասկած տալ, թե դրանք քաղաքական են, ես եմ այսօր երաշխավորողը, և ես դա երաշխավորում եմ՝ չկա որևէ քրեական գործ ոչ մինչդատական վարույթում, ոչ դատական վարույթում, որ իր հիմքում կարող է ունենալ քաղաքական ենթատեքստ։ Այո, մենք կարող ենք ունենալ անբարեխիղճ քննիչ, անբարեխիղճ դատախազ, անբարեխիղճ դատավոր, բայց դրանք անհատական դեպքեր են։ Բայց դրանում էլ չկասկածեք, մեր ներգործությունը իրականացվում է», - հայտարարեց Արթուր Դավթյանը

Դիտվել է՝ 324

Մեկնաբանություններ