Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էդմոն Մարուքյանը՝ հայտնի դեպքերից առաջ

Էդմոն Մարուքյանը՝ հայտնի դեպքերից առաջ
03.05.2019 | 12:54

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նոր դիտեցի ԵԱՏՄ նիստի աղմկահարույց տեսանյութը: Մեր վարչապետը ռուսերեն ճիշտ է արտահայտվել, ՌԴ վարչապետն էլ նրան չի ծաղրել: Կարծում եմ, բոլորս պրովոկացիայի ենք տրվել և անիմաստ հակառուսական տրամադրություններ ենք հրահրում: Թեման փակելու ժամանակն է»:

Դիտվել է՝ 939

Մեկնաբանություններ