Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է կոպիտ պատասխանել Արարատ Միրզոյանին

Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է կոպիտ պատասխանել Արարատ Միրզոյանին
04.05.2019 | 19:40

«Ժամանակը» գրում է. «ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից պարզաբանումներ է խնդրել բիզնեսի հետ նրա ունեցած առնչությունների վերաբերյալ: Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանը պատրաստվում է շատ կոպիտ պատասխանել Միրզոյանին՝ նրան ուղարկելով ԱԺ-ում իր վերջերս տված հարցազրույցի տեսագրությունը, որտեղ նա հայտարարում է, որ ինքն անմիջականորեն չի զբաղվում բիզնեսով, իսկ իրեն սեփականության իրավունքով պատկանող ընկերությունները հանձնել է հավատարմագրային կառավարման: Կարճ և կոնկրետ՚:

Դիտվել է՝ 457

Մեկնաբանություններ