Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՀՀ-ն Պեկինում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային 2-րդ ֆորումին մասնակցել է

ՀՀ-ն Պեկինում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային 2-րդ ֆորումին մասնակցել է
09.05.2019 | 00:36

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը հետաքրքրվեց, թե ինչու ՀՀ-ն չի մասնակցել Պեկինում Մետաքսի ճանապարհի համաժողովին: Վարչապետ Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ն մասնակցել է, բայց ոչ երկրի ղեկավարի մակարդակով։ «Եվ դրա պատճառն այն է, որ մեր իշխանության կառավարություն դառնալու դրությամբ ՀՀ-ն բավականաչափ ներգրավված չի եղել այդ գործընթացի մեջ։ Հաջորդ շաբաթ ես մեկնելու եմ Բրյուսել՝ Արևելյան գործընկերության հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնակցելու և այնտեղից միանգամից մեկնելու եմ Չինաստան, հանդիպում եմ ունենալու Չինաստանի նախագահի, վարչապետի հետ, և այս այցը պետք է օգտագործել, որ ինտեգրացիոն ծրագրերում բաց թողնվածը լրացնենք»,-ասաց նա։


«Հայտնի է, որ բոլոր ծրագրերը իրականացվում են ներդումային ասիական բանկի միջոցով, որի հիմնադիր անդամ լինելու համար ՀՀ-ն պետք է վճարեր 5 մլն դոլար։ Նախորդ կառավարությունները այս հնարավորությունը բաց են թողել, գիտեք՝ ինչու է բաց թողնվել, և ներկայի իշխանությունը կդառնա՞ հիմնախնդիր անդամ բանկի համար»,-հարցրեց նա։ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ավելի կոնկրետ կպատասխանի հարցին։ «Այո, բանկին անդամակցությունը կապ ունի պրոցեսի՝ մեր ինտեգրվածության աստիճանի հետ, և հիմա քննարկում ենք, թե ինչ միջոցներ քննարկենք նաև Ասիական զարգացման բանկի շրջանակներում»,-ասաց նա։


Ըստ Փաշինյանի՝ իրենք կարևոր են համարում, որ «Հյուսիս-Հարավ» ծրագիրը նաև դիտարկեն տարածաշրջանային զարգացման տրամաբանության մեջ, որպեսզի ծրագիրը լիովին արդարացվի։ «Եվ «Մեկ գոտի, մեկ ծրագիրը» չափազանց կարևոր է այս տեսակետից»,-ասաց նա:

Դիտվել է՝ 445

Մեկնաբանություններ

class="footer-right"> .