Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մոսկվան Ղարաբաղի հարցի կարգավորման համատեղ աշխատանքի պատրաստակամություն է տեսնում Բաքվի և Երևանի միջև

Մոսկվան Ղարաբաղի հարցի կարգավորման համատեղ աշխատանքի պատրաստակամություն է տեսնում Բաքվի և Երևանի միջև
10.05.2019 | 21:00

Մոսկվան ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հարցում համատեղ աշխատանքի պատրաստակամություն է տեսնում Բաքվի և Երևանի միջև՝ հայտարարում է ՌԴ ԱԳՆ-ն: «Դա են վկայում, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի վերջերս Վիեննայում տեղի ունենած հանդիպման և Մոսկվայում ԱԳ նախարարների բանակցությունները», - ասված է ՌՍ ԱԳՆ կայքի հայտարարությունում: ԱԳՆ-ն հիշեցնում է, որ 25 տարի առաջ մայիսի 12-ին Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև հրադադարի մասին համաձայնագիրը կնքվել է ՌԴ միջնորդությամբ:

Դիտվել է՝ 384

Մեկնաբանություններ