Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Վարչապետը Պեկինում մասնակցել է «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին

Վարչապետը Պեկինում մասնակցել է «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին
15.05.2019 | 11:15

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Պեկինում մասնակցում է «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին, որտեղ նախատեսված է նրա ելույթը: Երեքշաբթի երեկոյան Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների պալատում մասնակցել են «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի գալա ընթրիքին՝ Չինաստանի նախագահ Սի Ձինպինի անունից: Ընթրիքին ներկա էին Սինգապուրի, Շրի Լանկայի, Հունաստանի նախագահները և Կամբոջայի թագավորը:

Դիտվել է՝ 398

Մեկնաբանություններ