Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հունաստանը Թուրքիայից պահանջել է դադարեցնել ապօրինի գործողությունները Կիպրոսի տնտեսական գոտում

Հունաստանը Թուրքիայից պահանջել է դադարեցնել ապօրինի գործողությունները Կիպրոսի տնտեսական գոտում
18.05.2019 | 12:35

Հունաստանը դատապարտել է Թուրքիայի անօրինական գործողությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում և պահանջել դադարեցնել՝ հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարար Յորգոս Կատրունգալոսը՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո:


Անկարան «Ֆաթիհ» հորատման նավն ուղարկել է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի, որտեղ գազի հանքավայրեր են հայտնաբերվել: Թուրքիան գտնում է, որ իրավունք ունի շահագործել տարածաշրջանի բնական հարստությունները։
«Ես ամենախիստ ձևով հայտնեցի, որ մենք դատապարտում ենք Թուրքիայի միակողմանի ապօրինի գործողությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում և պահանջում ենք դադարեցնել», - ասել է Կատրունգալոսն՝ ավելացնելով.
«Միևնույն ժամանակ մենք քննարկեցինք Էգեյան ծովում լարվածությունը թուլացնելու անհրաժեշտությունը»։

Դիտվել է՝ 471

Մեկնաբանություններ