Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Brexit-ի շուրջ պահպանողականների հետ բանակցությունները ձախողվեցին

Brexit-ի շուրջ պահպանողականների հետ բանակցությունները ձախողվեցին
18.05.2019 | 12:39

Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության նախագահ Ջերեմի Քորբինը հայտարարել է ԵՄ-ից դուրս գալու պայմանների վերաբերյալ գործարքի շուրջ պահպանողականների հետ բանակցությունների ձախողման մասին։ Նա Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին ասել է, որ Brexit-ի շուրջ միջկուսակցական բանակցություններն «այնքան հեռու գնացին, որքան հնարավոր է», սակայն կողմերն ավելի քան վեց շաբաթ շարունակվող բանակցություններում չկարողացան հաղթահարել ակտուալ քաղաքական տարաձայնությունները։

Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ