Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ցուցարարներին միացավ ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը

Ցուցարարներին միացավ ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը
20.05.2019 | 12:14

ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը ևս միացավ առավոտից դատարանների մուտքներն արգելափակողների ակցիային: Լրագրողների հետ զրույցում նա ձեռնպահ մնաց մեկնաբանություններից՝ առաջարկելով սպասել մինչև վարչապետի ելույթը, ասաց, որ պարզապես եկել է միանալու քաղաքացիներին: Կոնջորյանը հավելեց, որ չի հեռանա, քանի դեռ ակցիան չի ավարտվել: Հնարավոր քննադատություններին վատ չի վերաբերվում:

Դիտվել է՝ 266

Մեկնաբանություններ