Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Դավիթ Բաբայանը՝ ՀՀ և Արցախի իշխանությունների միջև լարվածության մասին

Դավիթ Բաբայանը՝ ՀՀ և Արցախի իշխանությունների միջև լարվածության մասին
21.05.2019 | 14:32

Հայաստանի և Արցախի միջև որևէ տարաձայնություն չի եղել և չի էլ լինելու, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը.«Սա տհաճ է և մեր պետականության համար շատ վտանգավոր: Մենք որևէ տարաձայնություն չունենք Մայր Հայաստանի հետ», - ասաց նա:


Հարցին՝ Արցախի նախագահի հանդիպումը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ կթոթափի՞ ՀՀ և ԱՀ միջև վերջին շրջանում առաջացած լարվածությունը՝ Բաբայանը պնդեց, որ լարվածության մասին խոսակցությունները չափազանցված են:

Դիտվել է՝ 312

Մեկնաբանություններ