Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թուրքիան կրկնակի նվազեցրել է ամերիկյան ապրանքների համար ներկրման մաքսատուրքերը

Թուրքիան կրկնակի նվազեցրել է ամերիկյան ապրանքների համար ներկրման մաքսատուրքերը
23.05.2019 | 00:01

Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը հայտարարել է, որ կրկնակի նվազեցվել են ԱՄՆ-ից ներկրվող 22 ապրանքատեսակի մաքսատուրքերը:
Անկարան դա արել է ԱՄՆ-ի ՝ թուրքական պողպատի ներկրման մաքսատուրքերը կրկնակի կրճատելու որոշմանն ի պատասխան: Թուրքիայի առևտրի նախարարը նշել է, որ ամերիկյան արտադրության 22 ապրանքատեսակի ներկրման մաքսատուրքերը 521,2 մլն-ից նվազեցվել են 260,6 մլն դոլարի:

Դիտվել է՝ 335

Մեկնաբանություններ