Կոչ կանեմ Արթուր Վանեցյանին նախ մտածել և հետո նոր խսել, մտածելը երբեմն օգտակար է՝ ֆեյսբուքյան էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի իրեն վերագրվող հայտարարությանը:
«Արթուր Վանեցյանն ինձ մեղադրեց իրեն պատվերով քննադատելու մեջ և կոչ արեց, որ հանգիստ նստեմ տեղս։ Այսինքն՝ մարդ, ով այսօր ընդունեց, որ ինքը պատվերով քրեական հետապնդման չէր ենթարկում Սաշիկ Սարգսյանին, ինձ մեղադրում է ինչ-որ բան պատվերով անելու մեջ։ Ինձ թվում է, գնդապետ Վանեցյանը որոշակիորեն կորցրել է իրականության հետ կապը, քանզի չի գիտակցում, որ ոչ ինքն է Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ առավել ևս ես՝ ՀՀԿ-ն։ Կոչ կանեմ Վանեցյանին նախ մտածել և հետո նոր խսել։ Մտածելը, երբեմն, օգտակար է»,-գրել է Իոաննիսյանը։