Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Զասը վստահեցնում է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում պաշտպանելու է բոլոր անդամ երկրների անվտանգության շահերը

Զասը վստահեցնում է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում պաշտպանելու է բոլոր անդամ երկրների անվտանգության շահերը
28.05.2019 | 13:56

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ ընդունել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին: Նախարարը շեշտել է ՀԱՊԿ-ի կարևոր դերը Հայաստանի անվտանգության համակարգում: Անդրադառնալով ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի առաջնահերթություններին` նախարարն ընդգծել է անդամ պետությունների միջև սերտ համագործակցության միջոցով կառույցի գործունեության արդյունավետության շարունակական բարձրացման կարևորությունը: Նա նշել է, որ Բիշկեքում ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի արդյունքներով հնարավոր եղավ համաձայնության գալ ինչպես գլխավոր քարտուղարի թեկնածուին Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանը ներկայացնելու և նրա պաշտոնավարման ժամկետի, այնպես էլ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքերում իրավական բացի լրացման ուղղությամբ աշխատանքների իրականացման ժամկետների շուրջ։


Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ կառույցի գլխավոր քարտուղարը իր լիազորությունների շրջանակներում պետք է առաջնորդվի Կազմակերպության հիմնարար փաստաթղթերով, բոլոր անդամ պետությունների ու կառույցի ընդհանուր շահերով և քաղաքական գծով, ղեկավարի քարտուղարության բնականոն գործունեությունը։
Զասը շնորհակալություն է հայտնել իր թեկնածությունը Բիշքեկում ԱԳՆԽ նիստի արդյունքում ՀԱԽ-ի նիստին ներկայացնելու համար և վստահեցրել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու դեպքում հետևողականորեն հանդես է գալու ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների անվտանգության շահերի պաշտպանության դիրքերից։

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ