Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սիլվիո Բեռլուսկոնի. Մենք առաջվա պես անփոխարինելի ենք

Սիլվիո Բեռլուսկոնի. Մենք առաջվա պես անփոխարինելի ենք
28.05.2019 | 14:05

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որ գլխավորում է «Առա՛ջ, Իտալիա» կուսակցությունը, Եվրախորհրդարանի ընտրություններում ստացել է 557 000 ձայն՝ դառնալով կուսակցության՝ ամենաշատ ձայն հավաքած թեկնածուն:


82-ամյա Բեռլուսկոնին ԵԽ նոր կազմում կլինի ամենաշատ ձայն հավաքած իտալացի պատգամավորը՝ հաշվի առնելով, որ ընտրություններում հաղթած «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին պետք է հրաժարվի փոխվարչապետի և ներքին գործերի նախարարի պաշտոններից, որ մանդատ ստանա: «Մենք առաջվա պես անփոխարինելի ենք: Առանց մեզ աջակենտրոնամետ ուժերը պարտվում են»,-ասել է Բեռլուսկոնին:

Դիտվել է՝ 477

Մեկնաբանություններ