Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Բաքվում Ռուսաստանը համարում են թշնամի

Բաքվում Ռուսաստանը համարում են թշնամի
28.05.2019 | 22:40

Ադրբեջանում անցկացված հարցման տվյալներով, ադրբեջանցիների 77 տոկոսը Ռուսաստանը համարում է թշնամի երկիր, 18 տոկոսը՝ բարեկամ: Հարցմանը մասնակցել է 2000-ից ավելի մարդ: Minval.az-ի հարցման մեջ նշվում է, որ մի քանի տարի առաջ Ռուսաստանը թշնամի էր համարում հարցվածների 55 տոկոսը:


Ռուսաստանում անցկացվող նմանատիպ հարցումներով, ռուսաստանցիների մեծամասնությունը նույնպես ադրբեջանցիներին բարեկամ չի համարում: Բարեկամ չեն համարվում նաեւ հայերը:

Դիտվել է՝ 396

Մեկնաբանություններ