Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ադրբեջանը և Բելառուսը մտադիր են ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 1 մլրդ դոլարի

Ադրբեջանը և Բելառուսը մտադիր են ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 1 մլրդ դոլարի
29.05.2019 | 23:30

Բելառուսում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Լատիֆ Գանդիլովը բելառուսական СТВ հեռուստաալիքին հայտնել է, որ երկու պետությունների հարաբերությունները սրընթաց զարգանում են բոլոր, այդ թվում՝ տնտեսական, քաղաքական ոլորտներում: «Մենք նպատակ ունենք մոտ ժամանակները ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 1 մլրդ դոլարի»,-ասել է դեսպանը:


Նա մանրամասնել է, որ այս հավակնոտ նպատակը պետք է իրականացվի Բելառուսի և Ադրբեջանի՝ միասին երրորդ երկրների շուկա դուրս գալու և համագործակցական կապերի զարգացման միջոցով:

Դիտվել է՝ 314

Մեկնաբանություններ