Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մարդկության պատմության լավագույն երգը

Մարդկության պատմության լավագույն երգը
30.05.2019 | 23:12

24/7 Wall Street ֆինանսական պորտալը կազմել է բոլոր ժամանակների 100 լավագույն երգերի վարկանիշը: Ցուցակը հրապարակել է USA Today-ը, մայիսի 30-ին: Վարկանիշային ցանկը կազմելիս հաշվի են առնվել կոմպոզիցիայի վաճառքը, Billboard-ի հիթ-շքերթում հայտնվելը, երգի քավըրների քանակը և մելոմանների շրջանում ճանաչվածությունը: Մարդկության պատմության մեջ լավագույն կոմպոզիցիա է ճանաչվել բրիտանական The Beatles խմբի 1965-ին թողարկված Yesterday երգը: Ստեղծագործության 665 քավըր տարբերակ է ձայնագրվել, Billboard Hot 100 հիթ-շքերթում է գտնվել 11 շաբաթ: Yesterday-ը, որի հեղինակը Փոլ Մաքքարթնին է, Եվրոպայում ընդգրկվել է Help! ալբոմում, իսկ ԱՄՆ-ում թողարկվել է սինգլ տարբերակով: Երկրորդ Simon & Garfunkel դուետի 1970 թ.-ին թողարկված Bridge Over Troubled Water-ն է: Երրորդը բրիտանացի երգչուհի Ադելի 2010-ին թողարկված Rolling In the Deep երգն է, որը հիթ-շքերում է եղել 65 շաբաթ և 84 քավըր ունի: Լավագույն տասնյակում են ամերիկացի երգիչ Ջոն Լեջենդի Hey Jude от The Beatles-ը և All of Me-ն, Լեդի Գագայի Bad Romance-ը, The Queen խմբի Bohemian Rhapsody-ն, Բիլ Ուիզերսի Let It Be от The Beatles-ը և Ain’t No Sunshine-ը:

Դիտվել է՝ 316

Մեկնաբանություններ