Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Հունիսի կեսերին մի շարք մարզպետներ պաշտոնանկ կարվեն, բայց աշխատանք կստանան կառավարությունում՝ փոխնախարարների կարգավիճակով

Հունիսի կեսերին մի շարք մարզպետներ պաշտոնանկ կարվեն, բայց աշխատանք կստանան կառավարությունում՝ փոխնախարարների կարգավիճակով
31.05.2019 | 13:18

«ժամանակը» գրել է. «Կառավարությունում հունիսի կեսերին սպասվող կադրային փոփոխությունների շրջանակում սպասվում են մի շարք մարզպետների պաշտոնանկություններ: Բայց որպեսզի նրանց շատ չնեղացնեն, նրանք աշխատանք կստանան կառավարությունում՝ փոխնախարարների կարգավիճակով:


Իշխանությունը շատ դժվարությամբ է գնալու կադրային կտրուկ փոփոխությունների, քանի որ դա կնշանակի ընդունել կադրային քաղաքականության տապալման փաստը, ինչը հանրային քննարկումների թեմա է»:

Դիտվել է՝ 421

Մեկնաբանություններ