Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Չեխիան ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը

Չեխիան ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը
31.05.2019 | 23:09

Չեխիան ավարտել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը՝ հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: «Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության տեղեկատվության համաձայն՝ Չեխիան ավարտել է Հայաստան-Եվրամիություն ՀԸԳՀ վավերացման գործընթացը», – գրել է Նաղդալյանը Ֆեյսբուքի իր էջում:

Դիտվել է՝ 673

Մեկնաբանություններ