Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Խաչատրյանի մրցույթի բացման համերգին ելույթ կունենան դաշնակահար Հայկ Մելիքյանը և Խաչատրյանի անվան եռյակը

Խաչատրյանի մրցույթի բացման համերգին ելույթ կունենան դաշնակահար Հայկ Մելիքյանը և Խաչատրյանի անվան եռյակը
04.06.2019 | 17:08

Հունիսի 6-ին Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը՝ կատարելով Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Համերգային ծրագրում կհնչեն նաև Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Գեորգս Պելեցիսի դաշնամուրային տրիոյի և նվագախմբի համար գրված Բագատելը՝ նվագախմբի և Խաչատրյանի անվան եռյակի կատարմամբ։
Խաչատրյանական հոբելյանական մրցույթի բացման արարողությանը կներկայացվեն մրցույթի մասնակիցները, ժյուրիի անդամները։


Հիշեցնենք, որ Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթն այս տարի կայանալու է դաշնամուր մասնագիտությամբ։ Մրցույթի առաջին փուլին մասնակցելու իրավունք է ստացել աշխարհի 12 երկրի 30 դաշնակահար, որոնք ներկայացնում են Հայաստանը, ԱՄՆ-ն, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Չինաստանը, Հարավային Կորեան, Թաիլանդը, ՌԴ-ն, Ղազախստանը, Ուկրաինան։


Խաչատրյանի միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։ Մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գործընկերն է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:

Դիտվել է՝ 357

Մեկնաբանություններ