ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե պատրաստ է բանակցել Իրանի նախագահի հետ, չբացառելով, որ ԱՄՆ-ը կարող է նաև ռազմական գործողություններ ձեռնարկել այդ երկրի դեմ: «Իրանը աշխարհի թիվ մեկ ահաբեկիչ պետությունն էր, երբ ես եկա իշխանության, և չի բացառվում, որ շարունակում է մնալ այդպիսին», - ասել է Սպիտակ տան ղեկավարը ITV հեռուստաընկերությանը հարցազրույցում: