Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մարտի 1-ի գործով ձերբակալված Գեղամ Պետրոսյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել

Մարտի 1-ի գործով ձերբակալված Գեղամ Պետրոսյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել
06.06.2019 | 13:09

Մարտի 1-ի գործով սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալված ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել՝ տեղեկացրել է ՀԾՔ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:


ՀՔԾ հաղորդագրության համաձայն Գեղամ Պետրոսյանը կասկածվում է Մարտի 1-ի 10 զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության համար: Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը բողոքարկել է ձերբակալման որոշումը:

Դիտվել է՝ 315

Մեկնաբանություններ