Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Զոհրաբ Մնացականյան. ԱԳՆ և դեսպաններին ուղղված հարցերը ինձ սքեչ են հիշեցնում

Զոհրաբ Մնացականյան. ԱԳՆ և դեսպաններին ուղղված հարցերը ինձ սքեչ են հիշեցնում
06.06.2019 | 21:56

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին դեսպանությունների աշխատանքներից դժգոհությունները հայտնի հումորային սքեչ են հիշեցնում: «Երբ դուք ասում եք՝ ինչո՞վ պիտի զբաղվեն ու ինչո՞վ են զբաղվում դեսպանները, սովորաբար հիշում եմ հայտնի սքեչը՝ «ուրի՞շ հերոս չեք ճանաչում», կարծես բոլոր հարցերով դեսպաններն ու ԱԳՆ են զբաղվում՝ սկսած քրեականից վերաջացրած տնտեսական և մնացած հարցերով։ ԱԳ նախարարությունն ու մեր դեսպանությունները չափազանց կարևոր գործառույթ են իրականացնում՝ ներկայացնել ՀՀ-ն տվյալ երկրում», - ասաց Մնացականյանը՝ պատասխանեով ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե դեսպանատները բավարար ջանքեր չեն գործադրում հայ համայնքի ինտեգրման նպատակով։ Նախարարը նկատեց, որ դեսպաններն ունեն բնականոն աշխատելու ձևաչափ, ինչը ձևավորված ավանդույթ է։


Պատգամավորը հակադարձեց՝ նշելով, թե ցավում է, եթե խնդիրները ակնհայտ չեն ու եթե ԱԳ նախարարությունը կարծում է, թե դեսպաններն իդեալական են կատարում իրենց աշխատանքը։ «Եթե դուք գտնում, եք, որ բոլոր դեսպաններն իրենց առաքելությունն իրականացնում են 5 ու խաչ, դա վտանգավոր եզրույթ է։ Տարբեր երկրների հայ համայնքներում դժգոհություններ կան դեսպանատների աշխատանքից։ Եթե չգիտեք, կարող ենք հրապարակայնացնել», - նկատեց Բագրատյանը։

Դիտվել է՝ 222

Մեկնաբանություններ