Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Հունիսի 7-ին դադարեցվելու է Երևանի որոշ հատվածների գազամատակարարումը

Հունիսի 7-ին դադարեցվելու է Երևանի որոշ հատվածների գազամատակարարումը
06.06.2019 | 21:58

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 7-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 1, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 32, 33, 37, 38 շենքերի, թիվ 21/3, 21/4, 21/6 առանձնատների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Նոր Նորք վարչական շրջանի Հովսեփյան փողոցի առանձնատների, ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 5-րդ միկրոթաղամասի գազամատակարարումը:

Դիտվել է՝ 215

Մեկնաբանություններ