Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

2019-ին ԵՄ աջակցության ծրագրերի շրջանակում 65 մլն եվրո կդրամադրվի ՀՀ-ին

2019-ին ԵՄ աջակցության ծրագրերի շրջանակում 65 մլն եվրո կդրամադրվի ՀՀ-ին
06.06.2019 | 22:05

2019-ին ԵՄ-ն ՀՀ-ին որպես աջակցություն կտրամադրի 65 մլն եվրո, ԱԺ-ում 2018-ի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «2019-ի համար ԵՄ աջակցության ծավալը նախատեսված է 40 մլն եվրոյի չափով։ Նախատեսված է նաև լրացուցիչ 25 մլն եվրոյի չափով ֆոնդ, այսինքն՝ ընդհանուր առմամբ մոտ 65 մլնի չափով աջակցություն ենք ունենալու ԵՄ կողմից», - ասաց նախարարը։ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ 2019-ին ի տարբերություն 2018-ի, ԵՄ աջակցության ծավալն աճել է։

Դիտվել է՝ 289

Մեկնաբանություններ