Հուլիսից Ադրբեջանի պետական SOCAR նավթային ընկերությունը հում նավթ կգնի Իրաքից՝ Թուրքիայում իր Star նավթավերամշակման գործարանում վերամշակման համար, գրում է «Թրենդը»՝ SOCAR Turkey Energy-ի ղեկավար Զաուր Ղահրամանովին հղումով: Նա ընդգծել է, որ նավթավերամշակման գործարանները, որ օգտագործում են իրանական հում նավթ, կարող են խնդիրների բախվել՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով: SOCAR Turkey Energy-ի ղեկավարի խոսքով՝ մինչ օրս Star-ում վերամշակվել է 1,5 մլն տոննա հում նավթ: «Մենք մտադիր ենք մինչև տարեվերջ 8 մլն տոննա հում նավթ վերամշակել: Հաջորդ ամսից կսկսենք իրաքյան նավթ գնել»,- ասել է նա: