Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Դատարանը մասնակի բավարարեց Քոչարյանի գույքի կալանքը վերացնելու բողոքը

Դատարանը մասնակի բավարարեց Քոչարյանի գույքի կալանքը վերացնելու բողոքը
07.06.2019 | 18:49

Դատարանը մասնակի բավարարեց Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի բողոքը՝ Քոչարյանի գույքի կալանքը վերացնելու մասին։
Դատարանն արձանագրեց, որ տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում և որոշեց՝ «Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելուն, վարույթ իրականացնող մարմնին և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու դատախազի պարտականությունները սահմանելու պահանջի մասով բողոքը մերժել»։

Դիտվել է՝ 548

Մեկնաբանություններ