Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

G20-ի շրջանակում կարող են հանդիպել Մեյն ու Պուտինը

G20-ի շրջանակում կարող են հանդիպել Մեյն ու Պուտինը
17.06.2019 | 12:01

Մոսկվան և Լոնդոնը քննարկում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հանդիպումը Ճապոնիայում, G20–ի գագաթաժողովում, հաղորդում է The Guardian-ը։ Հարաբերությունների ջերմացում ակնկալվում է մոտ ապագայում։ Եթե նրանց հնարավորություն ընձեռվի հունիսի 28-29-ին Օսակայում բանակցություններ վարել, այդ հանդիպումը կդառնա առաջինը նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումից հետո։

Դիտվել է՝ 315

Մեկնաբանություններ