Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Լեհաստանում կարող են ամերիկյան ռազմակայաններ տեղակայվել

Լեհաստանում կարող են ամերիկյան ռազմակայաններ տեղակայվել
18.06.2019 | 11:21

Լեհաստանի տարածքում ամերիկյան 6 ռազմակայան կտեղակայվի՝ «Լեհական ռադիոյի» եթերում հայտարարել է ՊՆ նախարար Մարիուշ Բլաշչակը: Նրա խոսքով Լեհաստանում տեղակայվելիք ՆԱՏՕ-ի ուժերը նախևառաջ պետք է չեզոքացնեն Ռուսաստանի ռազմական սպառնալիքը: «Ռազմակայանների տեղակայման վայրերը Վարշավան և Վաշինգտոնը կհստակեցնեն առանձին համաձայնագրով», - նշել է նախարարը:

Դիտվել է՝ 349

Մեկնաբանություններ