Վրաստանի խորհրդարանում և հաջորդած իրադարություններից հետո Ուղղափառության միջազգային վեհաժողովի կազմակերպիչ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Զաքարիա Կուցնաշվիլին հրաժարական է ներկայացրել: Կուցնաշվիլին ղեկավարել է վեհաժողովի վրացական պատվիրակությունը և եղել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառ դարձած միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչը: «Խաղաղությունն ու համերաշխությունը շատ ավելի արժեքավոր են ինձ համար, քան պատգամավորական մանդատը»,– լրագրողներին ասել է Կուցնաշվիլին: