Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մերկելը կոչ է արել Իրանի ու ԱՄՆ-ի հակամարտությանը քաղաքական լուծում տալ

Մերկելը կոչ է արել Իրանի ու ԱՄՆ-ի հակամարտությանը քաղաքական լուծում տալ
22.06.2019 | 23:54

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գտնում է, որ միջազգային հանրությունը պետք է ամենայն լրջությամբ աշխատի ԱՄՆ-ի և Իրանի հակամարտությանը խաղաղ լուծում տալու ուղղությամբ։ «Ես կարծում եմ, որ դա պետք է ոչ միայն հույս լինի, այլ այդ ուղղությամբ պետք է լուրջ աշխատանք տարվի: Ըստ իս՝ դա պետք է լինի քաղաքական որոշում»,- ասել է Մերկելը:

Դիտվել է՝ 495

Մեկնաբանություններ