Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվեց մեկուսարան

Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվեց մեկուսարան
25.06.2019 | 23:05

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնար: Մեկուսարանի դիմաց՝ Նալբանդյան փողոցում, ակցիա են իրականացնում Քոչարյանի կողմնակիցները։ Նրանք վանկարկում են «Քոչարյան հերոս»։ Մինչև մեկուսարան մտնելը նա հեռվից բռունցքը պարզեց վերև՝ ի նշան երախտագիտության, գրկախառվեց որդու՝ Լևոն Քոչարյանի հետ։ Լրագրողների հարցին՝ ի՞նչ կարող է ասել մինչև մեկուսարան մտնելը, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Օ՜ այնքան ասելիք ունեմ և ասելու եմ»։

Դիտվել է՝ 528

Մեկնաբանություններ