Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Վրաստանի խորհրդարանը նոր խոսնակ ունի

Վրաստանի խորհրդարանը նոր խոսնակ ունի
25.06.2019 | 23:08

Վրաստանի խորհրդարանի նոր խոսնակ է ընտրվել իշխող կուսակցությունից Առչիլ Թալաքվաձեն։ «94 պատգամավոր կողմ է քվեարկել, դեմ ձայներ չեն եղել», - քվեարկությունից հետո հայտարարել է խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Թամար Չուգոշվիլին: «Միասնական ազգային շարժումը» քվեարկությանը չի մասնակցել:

Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ