Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Անի Սամսոնյան. Եթե պարոն Գրիգորյանը չդարձավ ՍԴ նախագահ, կունենա լուրջ խնդիրներ

Անի Սամսոնյան. Եթե պարոն Գրիգորյանը չդարձավ ՍԴ նախագահ, կունենա լուրջ խնդիրներ
26.06.2019 | 21:21

Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է դատավոր, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։ «ՍԴ ներկա դատավոր Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է դատավոր։ Ցանկացած անհատական մեկնաբանություն սահմանադրական նորմերի վերաբերյալ մեզ համար անընդունելի է», - ասաց պատգամավորը։ Նա նկատեց՝ ԱԺ-ում Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ ընտրվելու պահից սկսած ստանձնում է ՍԴ դատավորի պարտականությունները, մինչդեռ մինչ այս պահը դա տեսանելի չէ։


«Պարոն Գրիգորյանը եկավ ԱԺ-ում հայտարարեց, որ այս պահին ստանձնում է լիազորությունները, բայց, ինչպես տեսնում եք, անցել է մի քանի օր և նա չի ստանձնել այդ լիազորությունները։ Եթե պարոն Գրիգորյանը չդարձավ ՍԴ նախագահ, կարծում եմ՝ նա կունենա լուրջ խնդիրներ», - հավելեց Սամսոնյանը։


ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանն էլ նկատեց. «Պարոն Թովմասյանը ՍԴ նախագահ ընտրվել է համապատասխան իրավական ակտերով՝ ԱԺ որոշմամբ ու ու դրան հաջորդող իրավական ակտերով։ Եթե պարոն Գրիգորյանը գտնում է, որ տվյալ ակտերը իրավաբանորեն վիճարկելի են, կարող է դիմել վարչական դատարան և այդտեղ վիճարկել», - ասաց Սիմոնյանը։ Անի Սամսոնյանն էլ հավելեց․ «Մեկ անձը չի կարող ՀՀ-ում լինել իրավունքի աղբյուր, որոշել սահմանադրական նորմերը մեկնաբանել, և դրանք դառնան պարտադիր կատարման համար»:

Դիտվել է՝ 496

Մեկնաբանություններ