Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Աննա Կարապետյան. Իմ հայրը Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ է

Աննա Կարապետյան. Իմ հայրը Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ է
26.06.2019 | 21:23

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը չի կիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքը, թե օրենք ու օրինականություն ՀՀ-ում չի գործում։ «Ոչ մի քաղաքական հետապնդում չկա՝ ըստ իս։ Իսկզբանե գործի կասեցման և ՍԴ ուղարկելու մասին օրինականության վերաբերյալ կասկածներ կային», - ասաց պատգամավորը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։ Նա ընդգծեց, որ դատական ակտը երեկ է հրապարակվել և քանի որ հիմնավորումներին ամբողջությամբ ծանոթ չէ, զերծ կմնա մեկնաբանելու դատական ակտը, որ իր մեկնաբանությունը թյուրըմբռնումների առիթ չդառնա: «Գործընթացը տեղի է ունենալու օրինականության սահմաններում ու օրենքին համապատասխան», - ընդգծեց նա։ Կարապետյանը նշեց, որ հանրային պահանջ է Մարտի 1-ի դեպքերի բացահայտումը։


Լրագրողի դիտարկմանը, թե նախկին իշխանության ժամանակ ինքը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ էր և այդ ժամանակ երբեք չի բարձրաձայնել, որ կա Մարտի 1-ի բացահայտման հանրային պահանջ, ի՞նչ փոխվեց հիմա, Կարապետյանն ասաց, որ նախկինում ինքը պրոֆեսիոնալ գործունեություն է ծավալել հանձնաժողովում և քաղաքականությամբ չի զբաղվել: «Ես մեծացել եմ քաղաքական ընտանիքում և ներգրավված եմ եղել քաղաքական գործընթացներում։ Իմ հայրը Մարտի1-ի գործով քաղբանտարկյալ է հիմա, թույլ տվեք այլևս չշարունակել», - ասաց նա:

Դիտվել է՝ 1443

Մեկնաբանություններ