Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԱՄՆ-ի հատուկ բանագնացը Իրանի շուրջ բանակցություններ է նախաձեռնել

ԱՄՆ-ի հատուկ բանագնացը Իրանի շուրջ բանակցություններ է նախաձեռնել
27.06.2019 | 23:22

Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Բրայան Հուքը Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դիվանագետների հետ Իրանի շուրջ բանակցություններ է նախաձեռնել: Քննարկումները տեղի են ունենում 2015 -ին կնքված միջուկային համաձայնագիրը պահպանելու եվրոպական երկրների ջանքերի ֆոնին: Իրանի միջուկային հավակնությունները զսպող համաձայնագիրը ստորագրած եվրոպական երկրները փորձում են կանխել գործարքի տապալումն ու Վաշինգտոնի ու Թեհրանի միջև հնարավոր ռազմական լարվածությունը և միևնույն ժամանակ համոզել Իրանի իշխանություններին չխախտել պայմանավորվածությունները:


ՄԱԿ-ում Իրանի դեսպանը նախօրեին Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային կոչ էր արել ժամանակ չկորցնել և քայլեր ձեռնարկել պահպանելու համաձայնագիրը, որը, իրանցի դիվանագետի բնորոշմամբ, «հայտնվել է կրիտիկական վիճակում»: Թեհրանը սպառնացել էր հրաժարվել միջազգային պայմանավորվածություններից և վերսկսել ուրանի հարստացումը՝ եթե ամերիկյան իշխանությունները շարունակեն պատժամիջոցների սահմանումը: Իրանի իշխանությունները նաև եվրոպացի գործընկերներին են մեղադրում իրենց պարտավորությունները չկատարելու մեջ՝ պնդելով, թե չեն պաշտպանել իրանական տնտեսությունը պատժամիջոցների հետևանքներից, ինչի արդյունքում երկիրը հայտնվել է տնտեսական ճգնաժամում:


Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները «Ռոյթերզ»-ի հետ զրույցում նշել են, որ այս պահին Իրանում ուրանի հարստացման պահուստները դեռևս չեն հասել հնարավոր առավելագույնին, սակայն ընդամենը մի քանի օրում իրավիճակը կարող է փոխվել: Գործակալությունը նախօրեին հաստատել էր, որ իրանական պահուստները կազմում եմ մոտ 200 կիլիոգրամ, սահմանված 202,8-ից քիչ պակաս: Թեհրանը օրական արտադրում է մեկ կիլոգրամ, թույլատրելի սահմանը կարող է անցնել առաջիկա հանգստյան օրերին:

Դիտվել է՝ 251

Մեկնաբանություններ