Ուզբեկստանի նախկին գլխավոր դատախազ Ռաշիդջոն Քոդիրովը կոռուպցիայի մեղադրանքով երեկ դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Տաշքենդի դատարանը Քոդիրովին մեղավոր է ճանաչել կաշառք վերցնելու, գումարներ շորթելու, հարկերից խուսափելու, արդարադատությունը խոչընդոտելու և փողի լվացման համար: Այդ գործով անցնող ևս 12 ամբաստանայլներ դատապարտվել են տարբեր պատժաչափերի: Քոդիրովին ձերբակալել են անցյալ տարվա փետրվարին: Դատավարությունը սկսվել է այս տարվա հունվարին: Նա ձերբակալվել է ի շարս այլ պաշտոնյաների, որ առնչվել են հանգուցյալ նախագահ Իսլամ Քարիմովի դստեր՝ Գյուլնարա Քարիմովայի նկատմամբ հարուցված քրեական գործի հետ:
Գյուլնարա Քարիմովան 2014ին՝ դեռ իր հոր նախագահւթյան օրոք է հայտնվել տնային կալանքի պայմաններում: Քոդիրովն այդ ժամանակ Ուզբեկստանի գլխավոր դատախազն էր: