Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ղրղըզստանի նախկին նախագահը զրկվեց անձեռնմխելիությունից

Ղրղըզստանի նախկին նախագահը զրկվեց անձեռնմխելիությունից
27.06.2019 | 23:25

Ղրզըզստանի խորհրդարանը նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին զրկել է անձեռնմխելիությունից: Որոշման օգտին քվեարկել է 103 պատգամավոր, դեմ է քվեարկել՝ 6-ը: Քվեարկությունն ընձեռել է Աթամբաևի նկատմամբ կոռուպցիայի մեղադրանքով քրեական գործ հարուցելու հնարավորություն: Ալմազբեկ Աթամբաևը կտրականապես հերքում է կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավված լինելու և նախագահի լիազորությունները կատարելու ընթացքում պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքները:

Դիտվել է՝ 253

Մեկնաբանություններ